LEDիֆիկացվեց Չորաթան համայնքը և Վահան բնակավայրը:
Մայիսի 26-ին LEDիֆիկացվեց Տավուշի մարզի Չորաթան համայնքը և Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրը: Չորաթան համայնքի LEDիֆիկացումն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ Վահան համայնքը լուսադիոդացվեց «Լուսավոր Սահման» նախաձեռնության շրջանակներում հավաքագրված նվիրատվությունների շնորհիվ: Համակարգմանն աջակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն , Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund — R2E2, Young Engineers Association NGO/«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ, YES Armenia Programme-ը: Շնորհակալություն ենք հայտնում Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ին մարդատար մեքենայի տրամադրման համար, ինչպես նաև ճկուն ու հմուտ վարորդ Դավիթին իր մեծ ներդրումն ունենալու համար: Հատուկ շնորհակալություն կամավորներին, Teach For Armenia ծրագրի աշակերտներին ու երկու համայնքների բնակիչներին, ինչի շնորհիվ լուսավորվեց ևս երկու գյուղ և ավելի քան 450 ընտանիքներ ստացան երկարաժամկետ էներգախնայողության հնարավորություն: