Իմացե՛ք՝ նույնիսկ ամենափոքր ներդրումը մեծ փոփոխություն կարող է բերել կարիքավոր մարդկանց առօրյայում:

ԼՈՒՅՍ ԵՎ ՀՈՒՅՍ ՏՎԵ՛Ք ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴՐԱ ՄԵԾ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ

«Լուսավոր Սահման» -ը կամավորական նախաձեռնություն է, որը սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով նպատակ է հետապնդում երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին, միևնույն ժամանակ ստեղծելով երկարաժամկետ տնտեսման և կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն. միջինացված հաշվարկներով յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման արդեն 2,5-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24,000 դրամ չհաշված այն հանգամանքը, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մինչև 80,000 դրամին մոտ գումար (ներկայիս սակագների պարագայում):

«Լուսավոր Սահման»-ը 2018 թ.-ից ի վեր համակարգվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից:

2018թ. դեկտեմբերից 2019թ. մայիսը ընկած ժամանակահատվածում ծրագիրն իրականացվել է ՀԲԸՄ դրամաշնորհով: Ենթադրամաշնորհը իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

30 110 730

հանգանակված ՀՀ դրամ

Ավելի քան 6000 տուն լուսավորվել է

ՓՈԽԵ՛Ք ՁԵՐ ՇՈՒՐՋԸ

Լուսավոր Սահման ծրագրի այս փուլում լեդաֆիկացվեց Տավուշի մարզի Կոթի և Բերդավան սահմանամերձ գյուղերը: Ընդհանուր առմամբ 1350 ընտանիքի տրամադրվեց 6750 լեդ լամպեր: Նախքան լեդաֆիկացումը անցկացվեցին դասընթացներ էներգետիկ համակարգի ու էներգախնայողության վերաբերյալ 8 ուսումնական հաստատություններում 195 ուսանողների հետ, ինչպես նաև 5 կլոր սեղան քննարկումներ 95 մասնակիցների հետ:
«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ից իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի(Eurasia Partnership Foundation-Armenia) ՔՀ Կամուրջ ծրագրի(Bridge for CSOs) շրջանակներում՝ Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսավորմամբ: «Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Բերդավան գյուղն ամբողջությամբ լեդաֆիկացված է

Ս.թ. մայիսի 5-ին Տավուշի շրջանի Բերդավան…

Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես…

Արցախի Մատաղիս գյուղը նույնպես լուսավորված է

Գյուղին ընդհանուր տրամադրվեց 925…

ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ ՆԱԵՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԸ

«Լուսավոր սահման» նախաձեռնությունն…

«Լուսավոր Սահման»-ը ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ I-ԻՆ ԳՅՈՒՂԸ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր…