562 տնային տնտեսության տրամադրվել է 2,810 լուսադիոդային լամպ

B24.am

«Լուսավոր Սահման» նախաձեռնության շրջանակներում սահմանամերձ Մոսեսգեղի լեդիֆիկացումից մեկ տարի անց: Անելով ամփոփիչ հաշվարկները, կարող ենք օրինակներով խոսել սպառված էլեկտրական էներգիայի ծավալների զգալի կրճատումների մասին: 2017թ. մայիսի ամսին 562 տնային տնտեսությունների տրամադրվել են 2810 բարձրորոակ 12W լուսադիոդային լամպ:

Փոխարինելով 60W շիկացման լամպերը գյուղի տնային տնտեսություններին տրամադրված 12W լուսադիոդային լամպերով ունենում ենք հետևյալ պատկերը՝

Ամսեկան էներգախնայոխություն՝ 940,370 ՀՀ դրամ:

Տարեկան էներգախնայոխություն՝ 11,284,440 ՀՀ դրամ:

100W-ը 12W–ով փոխարինելու դեպքում՝

Ամսեկան էներգախնայոխություն՝ 1,724,011 ՀՀ դրամ:

Տարեկան էներգախնայոխություն՝ 20,688,132 ՀՀ դրամ:

Please share:

Տավուշի սահմանամերձ բնակավայրերի տներում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր:

Երևան, Մեդիամաքս: Բարեգործական ակցիայի միջոցովˋ «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը նպատակ է հետապնդում երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսումների հնարավորության մասինˋ սահմանամերձի բնակիչների համար ստեղծելով երկարաժամկետ տնտեսման եւ կենցաղային հոգսը թեթեւացնելու հնարավորություն:

«Միջինացված հաշվարկներով յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման արդեն 2,5-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24 հազար դրամ՝ չհաշված այն հանգամանքը, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մինչեւ 80 հազար  դրամին մոտ գումար (ներկայիս սակագների պարագայում)», — ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերին եւ դեկտեմբերին տեղադրվելիք լուսադիոդային լամպերի խմբաքանակը ձեռք է բերվել Հայաստանում եւ արտերկրում հանգանակված գումարով: Նախագծի շարունակականությունը հիմնադիրները պայմանավորում են հասարակական արձագանքով եւ նախորդ փորձի հաջողվածությամբ:

Please share: