Տավուշի մարզի լեդաֆիկացում՝ ամփոփիչ միջոցառում

Մայիսի 31-ին տեղի ունեցավ «Լուսավոր սահման» ծրագրի այս փուլի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր արձանագրել գրանցված արդյունքները, կնքել հուշագրեր գործընկեր ուսումնական հաստատությունների հետ և իհարկե տոնել գրանցած հաջողությունները։ Միջոցառմանը ներկա էին ԲՈՒՀ-երի և ավագ դպրոցների ղեկավար կազմը, որոնք պանելային քննարկման ընթացքում փաստեցին նման ծրագրերի կարևորությունը ուսանողների ու աշակերտների շրջանում էներգետիկ ոլորտի, էներգախնայողության վերաբերյալ գիտելիքի ընդլայնման ու սոցիալական պատասխանատվության բարձրացման տեսանկյունից։ Միջոցառմանը ներկա էին նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, լեդաֆիկացված Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ու լեդաֆիկացված Բերդավան գյուղի համայնքապետարանի առաջատար մասնագետ Գևորգ Վրացյանը։ Պանելային քննարկմանը նրանք փաստեցին ծրագրի կարևորությունը սահմանամերձ գյուղացու համար թե՛ ֆինասական, թե՛ բարոյահոգեբանական աջակցության տեսանկյունից: Լեդ լամպերի կիրառման արդյունքում նկատվեց ֆինանսական բեռի զգալի թոթափում: Ինչպես նշեց Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղի գյուղապետ Ֆ. Մելիքյանը, հայրենակիցների այսպիսի վերաբերմունքից սահման պահող ընտանքիներն իրենց առավել պաշտպանված և ուժեղ են զգում։ Իսկ Գ. Վրացյանը կարևորեց երևանաբնակ ու սահմանամերձ գյուղերում բնակվող երիտասարդների միջև կապի ստեղծումն ու փորձի փոխանակումը։ Հանձնվեցին շնորհակալագրեր համայնքներին և ուսումնական հաստատություններին արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հավաստագրեր կամավորներին։ Հիշարժան էր նաև վերջին քննարկումը կամավորների հետ, ովքեր բացահայտեցին իրենց մեջ հոգատար, հայրենասեր անհատի՝ պատրաստ իր ներդրումն ունենալու սահմանամերձ գոտում ապրող հայրենակիցների կյանքի որակի բարելավման գործում, քանզի Հայրեինքը սկսվում է սահմանից։

Հիշեցնենք, որ «Լուսավոր սահման» ծրագրի այս փուլում լեդաֆիկացվեց Տավուշի մարզի Կոթի և Բերդավան սահմանամերձ գյուղերը:

Ընդհանուր առմամբ 1350 ընտանիքի տրամադրվեց 6750 լեդ լամպեր: Նախքան լեդաֆիկացումը անցկացվեցին դասընթացներ էներգետիկ համակարգի ու էներգախնայողության վերաբերյալ 8 ուսումնական հաստատություններում 195 ուսանողների հետ, ինչպես նաև 5 կլոր սեղան քննարկումներ 95 մասնակիցների հետ: 

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ից իրականացվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի կողմից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) ՔՀ Կամուրջ ծրագրի (Bridge for CSOs) շրջանակներում՝ Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսավորմամբ:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Լուսավոր Սահման ծրագիրը Եվրոպայի օրերին՝ Դիլիջանում

Այսօր, Մայիսի 18-ին, Եվրոպայի օրը Դիլիջանում էր: Էներգետիկայի Հայկական Գործակալություն հիմնադրամի կողմից իրականցվող Լուսավոր Սահման ծրագիրը ևս ներկայացած էր միջոցառմանը: ԷՀԳ հիմնադրամը ներկայացավ մեծ կազմով՝ բաղկացած ծրագրի ընթացքում էներգախնայողության և էներգաարդյունավետության դասընթացներին և բուն լեդաֆիկացմանը մասնակցած կամավորներից և ԷՀԳ հիմնադրամի աշխատակազմից: Նրանք ներկայացնում էին ծրագիրը, մինչ այժմ գրանցած արդյունքները, պատմում լեդ լամպերի էներգաարդյունավետության ու էներգետիկ համակարգի զարգացումների մասին: Ծրագրի ներկայացումը ինտերակտիվ էր, քանզի հյուրերը տեղում հատուկ սարքերի ու բանաձևերի միջոցով կարողանում էին համեմատական անցկացնել շիկացման և լեդ լամպերի էներգաարդյունավետության և խնայողության միջև: Ծրագրի այս փուլում Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի և Բերդավանի բոլոր տնային տնտեսություններին տրամադրվեցին հնգական լեդ լամպեր: Արդյունքում 1350 տներին տրամադրվեց 6750 լեդ լամպեր: 

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ից իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) ՔՀ Կամուրջ ծրագրի (Bridge for CSOs) շրջանակներում՝ Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Այս տարի ևս Եվրոպայի օրերի շրջանակում բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ: Ներկաներին ողջունեցին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: 

Please share:

Էներգախնայողություն և Լուսավոր Սահման ծրագրի քննարկումներ

Մարտի  21-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ 7 մարզերի և Արցախի ներկայացուցիչներ. Շիրակի մարզ՝ Գյումրի, Կրաշեն, Լոռու մարզ՝ Վանաձոր, Ալավերդի, Սյունիքի մարզ՝ Կապան, Արագածոտնի մարզ՝ Թալին և Աշտարակ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիկ, Լճաշեն, Գավառ և այլն:

Բոլոր 30 մասնակիցներն էլ ակտիվ քաղաքացիներ են՝ սոցիալական ձեռնարկատերեր, ՀԿ ղեկավարներ, տարբեր ոլորտների դասընթացավարներ, փորձագետներ, հանրային կապերի մասնագետներ, գյուղատնտեսներ և այլն:  Նրանք ամենօրյա աշխատանքով դրական փոփոխություններ են բերում իրենց համայք: Ի շնորհիվ մասնակիցների տարիքային, աշխարհագրական, փորձառությունների և հետաքրքրությունների բազմազանության քննարկումը ակտիվ էր՝ հագեցած կառուցողական մոտեցումներով ու համագործակցության առաջարկներով: «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ (Youth is Power NGO) համահիմնադիր ու Լուսավոր Սահման ծրագրի ղեկավար Նարինե Թեքնեջյանը ներկայացրեց Լուսավոր Սահման ծրագրի նպատակը, խնդիրները, գրանցած արդյունքները, առաջիկա ծրագրերը:

Ավելին՝ քննարկվեց էներգախնայողության կարևորությունը  և լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունները: Նախանշվեցին հետագա համագործակցության եզրեր՝ մասնավորապես առաջարկներ եղան լեդաֆիկացում իրականացնել նաև այլ համայնքերում, որոնք սահմանամերձ չեն, սակայն խոցելի են տարբեր առումներով: Նարինեն առաջարկեց կարիքների գնահատում իրականացնել ու հստակ առաջարկներ ներկայացնել «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամին:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

LED լուսատուների ձեռքբերման մրցույթին մասնակցելու ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ գործընկերներ, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամը հայտարարել է մրցույթ` «Լուսավոր Սահման» (Bright Border) ծրագրի շրջանակներում LED լուսատուների ձեքբերման համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 25 ապրիլի, 2019թ., ժամը 17:00:

Շտապե’ք դիմել:

Կից ներկայացնում ենք ծանուցում, որտեղ կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասներին ու դիմելու կարգին:

Հայտարարությունը տեղադրվել է tender.am կայքում:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Please share:

Լուսավոր Սահման ծրագրի դասընթացը «Պոլիտեխնիկ» Ավագ դպրոցում


«Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 18-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ավագ դպրոցում:
Դասընթացին մասնակցում էին այն աշակերտները, ովքեր իրենց հետաքրքրություն էին հայտնել թեմայի, հետագա աշխատանքների հանդեպ։ Կատարվել է ավագ դպրոցի աշակերտների նախնական գրանցում։ Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Դասընթացին մասնակցում էին նախապես գրանցված աշակերտներ, որոնք փորձագետի հետ քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։ Մասնակիցներից ոմանք հայտնեցին մասնակցության պատրաստակամություն:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Էներգախնայողության դասընթաց ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում


«Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 17-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնում:
Դասընթացին ներկա էին տարբեր մասնագիտացվածությամբ երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև էներգետիկ մասնագետներ, որոնք ոլորտային գիտելիքներով և գործնական հմտություններով նպաստեցին դասընթացի արդյունավետությանը։

Մասնակիցները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Դասընթացի ընթացքում ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Չնայած ծայրահեղ զբաղվածությանը, երիտասարդները և մասնագետները պատրաստակամություն հայտնեցին մեկնել առաջիկա լեդաֆիկացման միջոցառմանը և նույնիսկ ֆինանսավորմամբ աջակցել ծրագրին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

ԲՈՒՀ-երում անցկացվում են Էներգախնայողության դասընթացներ

Մարտի 14-ին Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանից մեկնարկեց «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում իրականացվող «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը։

Ավելի քան 30 ուսանողներ հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալ Հայաստանի Էներգետիկ համակարգի, Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև իրենց կարողությունները զարգացնել լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։ Ուսանողները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության վերաբերյալ։

Առաջիկայում ոսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․ դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում նախատեսվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  •      1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  •      590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  •      26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  •      260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  •      140-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  •      5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքները

27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ. Նոյեմբերին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. Հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» Որոշման ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Մեկնարկել է «Լուսավոր Սահման» ծրագրի հերթական փուլը

 «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրով նախատեսվում է մինչև 2019թ․ մայիս ևս մեկ փուլով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ խոցելի համայնքների լեդաֆիկացում:
Ծրագրի այս փուլն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  • 1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  • 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  • 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  • 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  • 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  • 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝

  • 27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ
  • Ավելի քան 5000 տնային տնտեսություններ
  • Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր
  • 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն

2018թ․ տարեմուտին Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև “Ընտանիքը Ընտանիքին” բարեգործական, սոցիալական Ամանորյա միջոցառում։ 

Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։

Սահմանափակ ընտանեկան եկամուտի պայմաններում, կոմունալ վճարումների կրճատումը հանգեցնում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը։ Ծրագրի տեսլականը ներառում է նաև հանրային իրազեկումը էներգախնայողության վերաբերյալ, որ կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը։

Please share:

«Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական Ամանորյա միջոցառում

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի շրջանակներում Ամանորյա տոներին իրականացվում է «Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական միջոցառումը, նվիրի՛ր էներգախնայողություն սահմանամերձ համայնքների ընտանիքներին կարգախոսով։

Այս ակցիան հնարավորություն է ընձեռում ցանկացողներին նվիրել էներգախնայողության գործիք սահմանամերձ խոցելի համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ընտանիքներին։ 

Կանոնները՝

  1. Մասնակցելու համար անհաժեշտ է գնել 1 կամ ավելի «Ընտանիքը՝ Ընտանիքին» կտրոն;
  2. 1 կտրոնը =  5․000 ՀՀ Դրամ = 1 տան ԼԵԴաֆիկացում;
  3. 1 կտրոնը ≥ 1․800 ՀՀ Դրամ էներգախնայողություն ամսական ≥ 21․000 ՀՀ Դրամ տարեկան
  4. Կտրոնների քանակը՝ 1-ից ∞
  5. Նվիրատուն ստանում է անվանական կտրոն(ներ)ը, որի/որոնց վրա նշված են սահմանամերձ համայնքում բնակվող ընտանիքի և իրենց տվյալները։

Տեղեկացվածության և թափանցիկության, ինչպես նաև հաշվետվողականության բարձր մակարդակ միջոցառման ընթացքում ապահովվելու է Լուսավոր Սահման ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջի և էներգետիկայի Հայկական Գործակալության պաշտոնական կայքի միջոցով;

ԼԵԴ լամպերը

  • 3 տարի երաշխիքային սպասարկում ունեն
  • 10 տարի կարող են օգտագործվել
  • ≥ 80% էներգախնայողություն շիկացման լամպերի համեմատ
  • ապահովում են որակյալ լուսավորություն 
  • օժտված են բարձր որակական հատկանիշներով
  • անցնում են լաբորատոր փորձաքննություն

«Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական ակցիայի շրջանակներում նվիրատվություն կարելի է կատարել ՝

Նվիրատու կարող են լինել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք

Please share:

Ավելի քան 1200 սահմանամերձ ընտանիքների LED լամպեր կտրամադրվեն



 «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագիրը հաղթող է ճանաչվել  Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ՔՀ Կամուրջ ծրագրի  շրջանակներում հայտարարված Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհային ծրագրում։

Ավելի քան 200 հայտատու կազմակերպություններից դրամաշնորհի են արժանացել 12 նորարարական ու սոցիալական բաղադրիչներ պարունակող ծրագրեր։

ԷՀԳ Հիմնադրամի Գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1200 ընտանիքներում կապիտալ ներդրում կատարել 6000 LED լամպերի տեսքով, ինչը շարունակական էներգախնայողություն կապահովի և կկրճատի մեր հայրենակիցների ամսական կոմունալ վճարումները։

Նախատեսված է նաև ստեղծել մեխանիզմ և գործիքակազմ նվիրատվություններ կազմակերպելու համար ուսանողական մարաթոն- մրցույթի միջոցով, որը կուղեկցվի էներգախնայողության մասին հատուկ դասընթացների շարքով և կանցկացվի 5 կրթական հաստատություններում, մրցակցային հիմունքներով։ Ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները ծրագրի ավարտին ևս 1000 ընտանիքների 5000 միավոր էներգախնայողության գործիք տրամադրելու համար՝ երկարաժամկետ խնայողության, ինչպես նաև կարողություների զարգացման և կյանքի որակի փոփոխության նպատակով։ 

Հայաստանը թիրախային է համարում մինչև 2020թ. էներգախնայողության մակարդակը հասցնել 37.6%-ի:

«Լուսավոր Սահման» ծրագրի գաղափարն ի սկզբանե նպատակ է ունեցել աջակցել պետական քաղաքականությանն ու իրականացված գործնական քայլերի ազդեցության շնորհիվ այսօր արդեն 27 համայնքներում ավելի քան 5000 ընտանիքների տրամադրվել է 25000 LED լամպեր, որի շնորհիվ միջին տարեկան խնայողությունը կազմում է ավելի քան 3,5 մլն կՎտժ էլեկտրական էներգիա:  

«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը  Գործակալության Համայնքներում աղքատության կրճատման նպատակի իրականացման ծրագրային ուղղղություններից մեկն է:  

Գործակալությունը «Լուսավոր Սահման» ծրագրի իրականացմամբ նպատակ ունի նոր մոտեցում դրսևորել սոցիալական խնդիրների լուծման հարցում և կապիտալ ներդրում կատարել, զարգացնել մարդկանց կարողությունները: Նման մասշտաբների և ուղղվածության ծրագիր Հայաստանում դեռևս չկա:

Դրամաշնորհն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Please share: