ՀՀ Արարատ մարզի սահմանամերձ համայնքները ևս լեդաֆիկացվեցին


Օգոստոսի 18-ին, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը «Լուսավոր սահման» ծրագրի շրջանակներում ավելի քան 1500 ԼԵԴ լամպեր է տրամադրել ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Երասխ սահմանամերձ համայնքներում բնակվող մոտ 300 ընտանիքների: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրված 5-ական LED լամպերն ունեն բարձր որակական հատկանիշներ, նախապես ստուգաչափում են անցնում համապատասխան լաբորատորիաներում, ինչպես նաև գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ տրամադրման օրվանից 3 տարվա ընթացքում:


Լեդաֆիկացման գործընթացին մասնակցություն են ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի աշխատակիցները, «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» հկ, «Օպտիմում Էներջի» ՍՊԸ, «Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, երիտասարդ հայ ուսանողներ տարբեր երկրների համալսարաններից:

 Միջին հաշվարկներով սույն համայնքների էներգախնայողությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով կկազմի մոտ 7-8 մլն ՀՀ դրամ:

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը նպատակ ունի կապիտալ ներդրում կատարելով համայնքաբնակ մեր հայրենակիցների ընտանիքներում շարունակական էներգախնայողության գործիք տրամադրել, ինչն էապես կկրճատի կոմունալ ծախսերը:

Ծրագրի արդյունքները:

27 սահմանամերձ գյուղերի շուրջ 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

Ծրագիրը կայացել է բազմաթիվ կազմակերպությունների և անհատների նվիրատվությունների շնորհիվ։ Խոշոր նվիրատուներից և գլխավոր հովանավորներից է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն`

— 10.845 LED լամպեր,

— 2 169 լեդաֆիկացված ընտանիք,

— 10 մլն 300 հազար ՀՀ դրամ նվիրատվություն,

— 47 մլն 906 հազար ՀՀ դրամ տարեկան էներգախնայողություն (1.065.065 կՎտժ խնայված էլ․ էներգիա)։ 

Please share:

Բերդավան գյուղն ամբողջությամբ լեդաֆիկացված է


Ս.թ. մայիսի 5-ին Տավուշի շրջանի Բերդավան սահմանամերձ համայնքի բոլոր տնային տնտեսություններին Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում տրամադրվեցին բարձրորակ, երեք տարվա երաշխիք ունեցող հնգական LED լուսադիոդիային լամպեր։ Ընդհանուր առմամբ 896 ընտանիքի տրամադրվեց 4480 LED լամպեր։ 35 հոգուց բաղկացած կամավորական խումբը և Էներգետիկայի Հայկական Գործակալության աշխատակազմը անձամբ իրականացրեցին գործընթացի մի մասը՝ իրազեկելով էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին։

Համայքի ղեկավար կազմը և բնակիչները ներկա էին լեդաֆիկացմանը, օժանդակում էին աշխատանքներին ու պատմում Բերդավանի պատմության, մարտահրավերների ու հերոսական ուղու մասին։ Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Կամավորների խումբը բաղկացած էր մարտ-ապրիլ ամիսներին Էներգետիկայի հայկական գործակալության կողմից կազմակերպած «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացներին մասնակցած ավագ դպրոցի աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև նախկին կամավորներից, ովքեր լեդաֆիկացրել էին այլ սահմանամերձ համայնքներ։ Կամավորները ներկայացնում էին Շիրակացու ՃեմարանըԳիտությունների Ազգային Ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը, ՀԱՊՀ ավագ դպրոցն ու համալսարանը և այլն։

Կամավորները նշեցին, որ պատիվ էր լինել այս նախաձեռնության մի մասը, ներդրում ունենալ ծրագրի իրականացմանը, հնարավորություն ստանալ կիսվել դասընթացների ընթացքում ստացած տեսական գիտելիքներով ու հպարտ են, որ ճանաչեցին ընկերացան սահմանապահ գյուղացու հետ, տեղում ծանոթացան սահմանապահի առօրյա խնդիրների ու պատմությունների հետ։ Կամավորների մեծ մասը, որ առաջին անգամ էին սահմանամերձ համայնք այցելում, ընկերացան երիտասարդների հետ, ոգեշնչվեցին՝ տեսնելով սահմանահ գյուղացու անտոկուն կամքի ուժը, հայենասիրությունը ու նվիրվածությունը։ Շատերը պատրաստակամություն հայտնեցին կրկին այցելել արդեն այլ նախաձեռնություններով։

Բերդավանի բնակիչները շնորհակալ էին և ուրախ այցելության, ուշադրության համար։ Ակնկալիք հայտնեցին, որ տրամադրված LED լուսադիոդային լամպերը կթեթևացնեն նրանց ֆինանսական բեռը։ Հիշեցնենք, որ Լուսավոր սահման ծրագրի ընթացքում ընտրված են 37 սահմանամերձ համայնքներ, որոնցից զգալի մասն արդեն լեդաֆիկացվել է։ Բերդավանը 29-երրորդն էր։ Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման ցանկի: 

«Լուսավոր սահման»-ը մեկնարկել է 2016թ. նոյեմբեր ամսին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո որպես բարեգործական ծրագիր: «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրիշրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Տավուշի շրջանի Կոթի սահմանամերձ գյուղը լեդաֆիկացված է


Ս.թ. մայիսի 5-ին Տավուշի շրջանի Կոթի սահմանամերձ համայնքի բոլոր տնային տնտեսություններին Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում տրամադրվեցին բարձրորակ, երեք տարվա երաշխիք ունեցող հնգական LED լուսադիոդիային լամպեր։ Ընդհանուր առմամբ 454 ընտանիքի բաժանվեց 2270 LED լամպեր։ 35 հոգուց բաղկացած կամավորական խումբը և Էներգետիկայի Հայկական Գործակալության աշխատակազմը անձամբ տեղադրեցին լամպերը՝ այցելելով ընտանիքներին, իրազեկեցին էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին։

Նախքան լեդաֆիկացումը տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որտեղ ներկայացվեց ՀՀ էներգետիկ համակարգի մարտահրավերները, էներգախնայողության ու էներգաարդյունավետության կարևորությունը այդ մարտահրավերները հաղթահարելու գործում, LED լամպերի կիրառումը որպես էներախնայողության և էներգետիկ աղքատությունը կրճատելու միջոց։ Քննարկման ընթացքում ներկայացվեց Լուսավոր Սահման ծրագիրը, նպատակը, խնդիրները։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք առաջարկներ։

Կոթիի վարչական կառավարիչ Ֆելիքս Մելիքյանը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը ներկա էին քննարկումներին, օժանդակում էին աշխատանքներին ու պատմում Կոթիի մարտահրավերների ու հերոսական ուղու մասին։ Կոթին 38 կմ սահմանագծով սահմանակից է ադրբեջանական Մազամ Ղարախլու, Սաշ Սալախլու, Ալփոուտ և էլի 4 փոքր բնակավայրերի: Մի փոքր ավելի հեռու ադրբեջանական Ղազախ քաղաքն է:

Կամավորների խումբը բաղկացած էր մարտ-ապրիլ ամիսներին Էներգետիկայի հայկական գործակալության կողմից կազմակերպած «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացներին մասնակցած ավագ դպրոցի աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև նախկին կամավորներից, ովքեր լեդաֆիկացրել էին այլ սահմանամերձ համայնքներ։ Կամավորները ներկայացնում էին Շիրակացու Ճեմարանը, Գիտությունների Ազագային Ակադեմիայի գիտակրթական կենտրոնը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը, ՀԱՊՀ ավագ դպրոցն ու համալսարանը և այլն։

Կամավորները նշեցին, որ պատիվ էր լինել այս նախաձեռնության մի մասը, ներդրում ունենալ ծրագրի իրականացմանը, հնարավորություն ստանալ կիսվել դասընթացների ընթացքում ստացած տեսական գիտելիքներով ու հպարտ են, որ ճանաչեցին ու ընկերացան սահմանապահ գյուղացու առօրյա խնդիրների ու պատմությունների հետ։ Կամավորների մեծ մասը, որ առաջին անգամ էին սահմանամերձ համայնք այցելում, ընկերացան երիտասարդների հետ, ոգեշնչվեցին՝ տեսնելով սահմանահ գյուղացու անտոկուն կամքի ուժը, հայենասիրությունը ու նվիրվածությունը։ Շատերը պատրաստակամություն հայտնեցին կրկին այցելել արդեն այլ նախաձեռնություններով։

Կոթիի բնակիչները շնորհակալ էին և ուրախ այցելության, ուշադրության համար։ Հույս հայտնեցին, որ տրամադրված LED լուսադիոդային լամպերը կթեթևացնեն նրանց ֆինանսական բեռը։ Հիշեցնենք, որ Լուսավոր սահման ծրագրի ընթացքում ընտրված են 37 սահմանամերձ համայնքներ, որոնցից զգալի մասն արդեն լեդաֆիկացվել է։ Կոթին 28-երրորդն էր։

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման ցանկի: 

«Լուսավոր սահման»-ը մեկնարկել է 2016թ. նոյեմբեր ամսին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո որպես բարեգործական ծրագիր:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

LEDիֆիկացվեց Չորաթան համայնքը և Վահան բնակավայրը:

Մայիսի 26-ին LEDիֆիկացվեց Տավուշի մարզի Չորաթան համայնքը և Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրը: Չորաթան համայնքի LEDիֆիկացումն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ Վահան համայնքը լուսադիոդացվեց «Լուսավոր Սահման» նախաձեռնության շրջանակներում հավաքագրված նվիրատվությունների շնորհիվ: Համակարգմանն աջակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն , Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund — R2E2Young Engineers Association NGO/«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿYES Armenia Programme-ը: Շնորհակալություն ենք հայտնում Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ին մարդատար մեքենայի տրամադրման համար, ինչպես նաև ճկուն ու հմուտ վարորդ Դավիթին իր մեծ ներդրումն ունենալու համար: Հատուկ շնորհակալություն կամավորներին, Teach For Armenia ծրագրի աշակերտներին ու երկու համայնքների բնակիչներին, ինչի շնորհիվ լուսավորվեց ևս երկու գյուղ և ավելի քան 450 ընտանիքներ ստացան երկարաժամկետ էներգախնայողության հնարավորություն:

Please share:

Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի և Ոսկեվանի լուսադիոդացում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund — R2E2 համակարգմամբ և անձնակազմի ջանքերով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ Լուսավոր Սահման — Bright Border նախաձեռնության շրջանակներում մայիսի 14-ին կատարվեց սահմանամերձ Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ և Ոսկեվան համայնքների լուսադիոդացում: 672 ընտանիքների տրամադրվեցին 3360 բարձր որակական հատկանիշներ ունեցող 12W էներգախնայող LED լամպեր: Լամպերը երկարակյաց են, և երաշխիքային սպասարկման մեջ են 3 տարի:

Please share:

Ծրագրի շրջանակներում լեդիֆիկացվեց նաև Խաչիկ գյուղը

Խաչիկ գյուղում՝ 272 տնային տնտեսությունների տրամադրվել են 1360 բարձրորակ 12W լուսադիոդային լամպեր:
✅100W-ը 12W –ով փոխարինելու դեպքում՝
👉 Ամսական էներգախնայողություն՝ 834 397 ՀՀ դրամ:
👉Տարեկան էներգախնայողություն՝ 10 014 746 ՀՀ
դրամ:

Please share:

Արցախի Մատաղիս գյուղը նույնպես լուսավորված է

Գյուղին ընդհանուր տրամադրվեց 925 լուսադիոդային լամպ: Ինչպես նախորդ այցելությանների ընթացքում, այս անգամ ևս նախաձեռնության անդամները հանդիպեցին համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, այցելեցին նրանց տներն ու տեղադրեցին լամպերը:

Ուղիղ մեկ տարի առաջ  հրետակոծության տակ գտնվող Մատաղիսն այժմ ոչ միայն վերականգնվում, այլև ծաղկում է: Մեկ տարի առաջ թշնամու ռմբակոծությունից  վիրավորված գյուղապետ Զավեն Անդրեասյանը, ով արդեն լիովին ապաքինվել է, նախաձեռնության անդամներին ներկայացրեց պատերազմից որոշ դրվագներ, ապա խոսեց գյուղացիների և գյուղի վերականգնման մասին:

«Ապրիլյան պատերազմի պայթյունից  տուժած տները, տանիքներն ու դպրոցն արդեն վերակառուցվել են: Թարթառ գետի վրա կառուցված երկու հիդրոէլեկտրակայաններն ու ձկնաբուծարանը, որոնք մի քանի տասնյակ աշխատատեղ են ապահովում, նույնպես արդեն գործում են: Մի խոսքով գյուղի կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- ասաց գյուղապետը։

Զավեն Անդրեասյանը նաև նշեց, որ պատերազմից հետո Մատաղիսում բնակիչների թիվը չի պակասել, ավելին՝ պատերազմից հետո Թալիշից շատ բնակիչներ  են ներգաղթել և հաստատվել այնտեղ: Ուշագրավ է, որ կան ներգաղթողներ նաև Երևանից, ովքեր արդեն մի քանի ամիս է ինչ բնակվում են Մատաղիսում:

«Լուսավոր Սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասնմեկ գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 423 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 10925 LED լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn:

Please share:

«ԼՈՒՍԱՎՈՐ ՍԱՀՄԱՆ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԹԱԼԻՇ

Փետրվարի 19-ը «Լուսավոր Սահման» նախաձեռնության համար նշանավորվեց հերթական բարեգործական այցով:

Այս անգամ նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվեցին լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվեցին Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:

Նախաձեռնության անդամներին այցի ողջ ընթացքում ուղեկցում էր Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Վերջինիս հետ քննարկվեցին բնակավայրի վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր: Այժմ ԼՂՀ կառավարությունը Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը: «Լուսավոր Սահման»-ը և «Շտիգեն» ընկերությունը հորդորում են այլ ընկերությունների իրենց ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:

Նշենք, որ «Լուսավոր Սահման»-ն արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղերի ընտանիքների տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով:

Հավելենք, որ Թալիշ կատարած այցին մասնակցել ցանկացող կամավորների թիվն ավելին էր, քան կազմակերպիչները կարողացան տեղափոխել:

Please share:

«Լուսավոր Սահման»-ը ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ I-ԻՆ ԳՅՈՒՂԸ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն էլեկտրաէներգիայի սպառման համար

2016 թ. դեկտեմբերի 10-ին այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքը լուսավորվեց Արփա-Սևան ՓԲԸ-ի և մի շարք այլ բարերարների շնորհիվ սահմանամերձ ողջ համայնքի տներն այժմ լուսավորված են լուսադիոդային (LED) լամպերով. 316 ընտանիքների տրամադրվել են 5-ական լուսադիոդային լամպեր:

Լամպերը ձեռք են բերվել հրապարակային մրցույթի հիման վրա. առաջին լամպերի մատակարարներն են Galt Group և Light & More ընկերությունները:

Please share: