Եվս երկու Քննարկում «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում


Ապրիլի 27-ին և 28-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում անցկացվեցին երկու կլոր սեղան քննարկումներ: Առաջին քննարկմանը մասնակցում էին «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները, երկրորդին՝ էներգետիկ ոլորտի մասնագետներ և տարբեր մասնագիտությունների այլ մասնակիցներ։

Մանակիցները խոսեցին էներգետիկ ոլորտի, Հայաստանի Էներգետիկ Համակարգի և իր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Քննարկվեցին Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները․ քննարկումը հագեցած էր գործնական գիտելիքներով՝ մասնագետների փորձի շնորհիվ։ Խոսվեց նաև էներգախնայողության կարևորությունը և լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունները:

Ներկաների մի մասը «Լուսավոր Սահման»-ի ակտիվ աջակիցներ էին, որոնց ներկայացվեց ծրագրի ընթացքը, ակնկալվող արդյունքները և հեռանկարները։ Ե՛վ ԵԻԱ ՀԿ անդամների, և՛ մասնագետներից ոմանք պատրաստակամություն հայտնեցին մասնակցել Մայիսի 5-ին կայանալիք Կոթի և Բերդավան գյուղերի լեդաֆիկացման միջոցառմանը։ 

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Էներգախնայողություն և Լուսավոր Սահման ծրագրի քննարկումներ

Մարտի  21-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ 7 մարզերի և Արցախի ներկայացուցիչներ. Շիրակի մարզ՝ Գյումրի, Կրաշեն, Լոռու մարզ՝ Վանաձոր, Ալավերդի, Սյունիքի մարզ՝ Կապան, Արագածոտնի մարզ՝ Թալին և Աշտարակ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիկ, Լճաշեն, Գավառ և այլն:

Բոլոր 30 մասնակիցներն էլ ակտիվ քաղաքացիներ են՝ սոցիալական ձեռնարկատերեր, ՀԿ ղեկավարներ, տարբեր ոլորտների դասընթացավարներ, փորձագետներ, հանրային կապերի մասնագետներ, գյուղատնտեսներ և այլն:  Նրանք ամենօրյա աշխատանքով դրական փոփոխություններ են բերում իրենց համայք: Ի շնորհիվ մասնակիցների տարիքային, աշխարհագրական, փորձառությունների և հետաքրքրությունների բազմազանության քննարկումը ակտիվ էր՝ հագեցած կառուցողական մոտեցումներով ու համագործակցության առաջարկներով: «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ (Youth is Power NGO) համահիմնադիր ու Լուսավոր Սահման ծրագրի ղեկավար Նարինե Թեքնեջյանը ներկայացրեց Լուսավոր Սահման ծրագրի նպատակը, խնդիրները, գրանցած արդյունքները, առաջիկա ծրագրերը:

Ավելին՝ քննարկվեց էներգախնայողության կարևորությունը  և լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունները: Նախանշվեցին հետագա համագործակցության եզրեր՝ մասնավորապես առաջարկներ եղան լեդաֆիկացում իրականացնել նաև այլ համայնքերում, որոնք սահմանամերձ չեն, սակայն խոցելի են տարբեր առումներով: Նարինեն առաջարկեց կարիքների գնահատում իրականացնել ու հստակ առաջարկներ ներկայացնել «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամին:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Հերթական դասընթացը տեղի ունեցավ Քվանտ վարժարանում


«Լուսավոր Սահման» ծրագրի դերը խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 22-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց «Քվանտ» վարժարանում

Դասընթացին մասնակցում էին նախապես գրանցված աշակերտները, ովքեր իրենց հետաքրքրություն էին հայտնել թեմայի, հետագա աշխատանքների հանդեպ։ Կատարվել է ավագ դպրոցի աշակերտների նախնական գրանցում։ Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Դասընթացը «Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» դպրոցում


«Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Այս անգամ, Ապրիլի 16-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց «Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» հատուկ դպրոցում:

Դասընթացին մասնակցում էին այն աշակերտները, ովքեր իրենց հետաքրքրություն էին հայտնել թեմայի, հետագա աշխատանքների հանդեպ։ Կատարվել է ավագ դպրոցի աշակերտների նախնական գրանցում։ Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

  • 1200 լեդաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ) 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  • 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  • 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  • 140-ից ավելի շահառուների կարողությունների զարգացում
  • 5000-ից ավելի շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

Խոսենք նաև «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքների մասին․

27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր:

Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ի Նոյեմբերին՝ ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ.-ի հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության` հունվարի 15-ի, 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման մեջ ներկայացված ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Հերթական դասընթացը՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում

«Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Այս անգամ, ապրիլի 3-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում:

Դասընթացին մասնակցում էին նյութի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած աշակերտները: Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։

Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

  • 1200 լեդաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  • 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  • 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  • 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  • 140-ից ավելի շահառուների կարողությունների զարգացում
  • 5000-ից ավելի շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

Խոսենք նաև «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքների մասին․
27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ի Նոյեմբերին՝ ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ.-ի հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության` հունվարի 15-ի, 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման մեջ ներկայացված ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

“Լուսավոր Սահման” ծրագրի դասընթացը Պոլիտեխնիկական Համալսարանում

Մարտի 28-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց հերթական դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին ոլորտով հետաքրքրված ուսանողներ, ովքեր նախապես գրանցվել էին դասընթացի համար` ապագա էներգետիկներ, տնտեսագետներ և այլն: Փորձագետի հետ նրանք քննարկեցին և հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի Էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։

Ուսանողները ծանոթացան «Լուսավոր Սահման» ծրագրի նպատակներին, կատարված աշխատանքին և հետագա գործունեության նախագծին՝ հաշվի առնելով սոցիալական պատասխանատվության կարևորությունը։

Առաջիկայում ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:


«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Շիրակացի ճեմարանի սաները գիտելիքներ ստացան ՎԷ և ԷԷ ոլորտների մասին


Մարտի 16-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական դասընթացն անցկացվեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում։

Նախապես հետաքրքրվածության հայտ ներկայացրած ավելի քան 11 ուսանողներ հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալ Հայաստանի Էներգետիկ համակարգի, Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև իրենց կարողությունները զարգացնել լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։

Ուսանողները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության վերաբերյալ։

Առաջիկայում ոսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․ դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում նախատեսվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  •      1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  •      590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  •      26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  •      260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  •      140-ից ավելի շահառուների կարողությունների զարգացում
  •      5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքները

27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ. Նոյեմբերին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. Հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» Որոշման ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

ԲՈՒՀ-երում անցկացվում են Էներգախնայողության դասընթացներ

Մարտի 14-ին Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանից մեկնարկեց «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում իրականացվող «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը։

Ավելի քան 30 ուսանողներ հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալ Հայաստանի Էներգետիկ համակարգի, Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև իրենց կարողությունները զարգացնել լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։ Ուսանողները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության վերաբերյալ։

Առաջիկայում ոսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․ դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում նախատեսվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  •      1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  •      590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  •      26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  •      260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  •      140-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  •      5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքները

27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ. Նոյեմբերին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. Հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» Որոշման ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share:

Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել: «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը հենց այս հատկանշական օրն էր ընտրել սահմանապահ համայնք այցելելու և բնակիչներին  լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար:

Մովսես այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է համայնքի ղեկավարին և մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED) լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետև կամավորները բաժանվել են առանձին խմբերի և, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ և նաև դրանք փոխել տեղում:

  Կամավորական թիմին էր միացել նաև ամերիկահայ մեր հայրենակիցը, ով մեծ ոգևորվածությամբ հին լամպերը փոխարինում էր լուսադիոդայիններով: Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn:

Please share:

ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ ՆԱԵՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԸ

«Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր ծրագրի շրջանակներում մարտի 5-ին այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Նախաձեռնության ներկայացուցիչները 15 կամավոր-աջակիցների հետ միասին այցելեցին սահմանամերձ համայնքը` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպեր տրամադրելու համար:

Please share: