«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում լուսադիոդային լամպեր են տեղադրվելու Տավուշի սահմանամերձ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերրում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը: Այս նախագծի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են մասսայականացնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում:

«Այս լամպերը ծախսում է տասն անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1,5-2 ամսվա ընթացքում: Ավելին, դրանց շնորհիվ ամսական էլեկտրական էներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը: Ըստ փոխնախարարի՝ նմանատիպ ու բավականին հաջող ծրագիր  իրականացվել է նաև 2015 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է տեղադրել լուսադիադային լամպեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:

«Նախագիծը իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբարատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ երկու գյուղերի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում:

«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը իր հերթին նշեց, որ ծրագրի սկզբնական  փուլում  նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում:

«Ընդհանուր առմամբ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել 33 թիրախային գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»,- եզրափակեց Շեկյանը:

Please share:

«Լուսավոր Սահման»-ը Կոթի և Բերդավան սահմանամերձ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 5-ին գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED լամպեր, որ ենթադրում են հետագա հոսանքի ծախսի շոշափելի խնայողություն։ Այցի արդյունքում լամպեր տրամադրվեցին առաջին խումբ տնային տնտեսություններին և թիրախային արդյունքը կապահովվի մինչև Մայիս ամսի ավարտը։

Լամպերի առավելությունը ոչ միայն էլ․էներգիայի խնայողությունն է (80-90%), այլև լաբորատոր փորձաքննությամբ հաստատված բարձր որակական հատկանիշները՝ երկարատևությունը (~30000 ժամ), դիմացկունությունը ծայրահեղ ջերմաստիճաններին, կարծրությունը, տեսողությանը անվնաս անկման անկյունը և էկոլոգիապես մաքուր լինելը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել և իրականացնել «Երիտասարդների կարողությունների զարգացում» երկու փուլերով՝ աշակերտների ու ուսանողների տեղեկացվածության մակարդակը էներգախնայողության անհրաժեշտության և երկրի էներգետիկ աղքատության կրճատմանը միտված գործողությունների և հնարավորությունների վերաբերյալ։ Առաջին փուլով իրականացվեց «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարք։

Ծրագրին մասնակցեցին 9 ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ներառյալ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, «Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» հատուկ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն։

Երկրորդ փուլում երիտասարդները ներգրավվեցին բուն լեդաֆիկացման միջոցառման մեջ և իրենց գիտելիքները փոխանցեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կամավորների շարքը համալրեցին նաև ծրագրի հավատարիմ աջակից «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները և այլ կամավորներ։

Ե՛վ սահմանամերձ գյուղերի բնակիչները, և՛ կամավորները անգնահատելի փորձ քաղեցին միջոցառումից, գիտելիքների փոխանակման, միահամուռ զարգացման հեռնկարների քննարկման, հասարակական պատասխանատվության ոլորտում։

Ծրագրի ընթացիկ հատվածի դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում լեդաֆիկացման արդյունքում ակնկալվում է հետևյալը՝

  • 1200 LEDաֆիկացված տնային տնտեսություններ (6000 LED լամպ)
  • 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  • 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  • 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  • 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  • 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

 «Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝

  • 27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ
  • Ավելի քան 5000 տնային տնտեսություններ
  • Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր
  • 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն

Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։

Please share:

Ճեմարանի սաները «Լուսավոր սահման» նախագծի երկրորդ փուլին

high.shirakatsy.am -ի անդրադարձը «Լուսավոր սահման» նախագծին: Մայիսի 5-ին Ճեմարանի սաները մասնակցեցին Հայկական էներգետիկայի գործակալության կազմակերպած «Լուսավոր սահման» նախագծի երկրորդ փուլին՝ այցելելով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի և Բերդավան համայնքները։ Այցելության նպատակն էր «Լեդ» տեսակի  լամպեր նվիրել համայնքների բնակիչներին, իրազեկել դրանց խնայողության մասին, շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տեսնել գյուղական կյանքը՝ իր դժվարություններով և հետաքրքրություններով։

Տեսական դասընթացներ անցած սաները, զինված համապատասխան գիտելիքներով, մեծ ոգևորությամբ էին կատարում կամավորական աշխատանքը, դրսևորելով թե՛ հաղորդակցման, թե՛ ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման, թե՛ սոցիալական հմտությունները։ Սաները, ինչպես նշեցին օրվա վերջում,  կատարեցին մի շարք բացահայտումներ գյուղի և այնտեղ ապրող մարդկանց մասին, գնահատեցին սահմանամերձ համայնքներում ապրելու դժվարությունները և կարևորությունը, հանդիպեցին խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին, նրանից լսեցին համայնքում առկա տնտեսական, ռազմավարական  խնդիրների մասին և հասկացան, որ սահմանին ապրելն ու արարելը ամենօրյա հերոսություն է և հայրենիքի հանդեպ սիրո ու պատասխանատվության լավագույն օրինակ։ Այս նախագծի ոչ պակաս կարևոր ձեռքբերումներից մեկն էլ  այն էր, որ նույն նպատակով հավաքվել էին ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ, որոնց միավորել էր բարի գործ կատարելու պատրաստակամությունը, նոր մարդկանց հետ շփվելու, նոր բան սովորելու ձգտումը։

Վստահաբար կարելի է ասել, որ այս նախագծի շրջանակում կամավորները, հաճելին համատեղելով օգտակարի հետ, կարողացան նոր կենսափոձով հարստացնել իրենց նախնական գիտելիքները։

Please share:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտները «Լուսավոր սահման» բարեգործական ծրագրին

isec.am-ի անդրադարձը «Լուսավոր սահման» բարեգործական ծրագրին: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միթազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի զարգացման բաժինը հանդիպում էր նախաձեռնել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպում-դասընթացը նվիրված էր էներգաարդյունավետության, էներգախնայողության և էներգետիկ համակարգի հիմնախնդիրներին և մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում ԳԿՄԿ մագիստրանտներին ներկայացվեցին ՀՀ էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարները, լուսադիոդային լամպերի՝ որպես էներգախնայողության գործիքի օգտագործման առավելությունները և «Լուսավոր սահման» ծրագրի կատարած աշխատանքները: Խոսվեց նաև ծրագրի սոցիալական պատասխանատվության կարևորության և հետագա անելիքների մասին։

«Լուսավոր սահման» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում կազմակերպել կամավորական խմբեր՝ 5-7 ուսանողի մասնակցությամբ, որոնք, զինվելով համապատասխան գիտելիքներով և գործիքակազմով, կմասնակցեն սահմանամերձ համայնքների լուսադիոդացման գործընթացի իրականացմանը։

Ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներում մշտապես բնակվող ընտանիքներն ապահովել երկարաժամկետ էներգախնայողություն երաշխավորող լուսադիոդային LED լամպերով:

Հանդիպումն անցավ հետաքրքիր հարցուպատասխանի մթնոլորտում:

Please share:

«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը շարունակվում է

ԷկոԼուր: 5 ամսվա ընթացքում «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը էներգախնայող լամպ է բաժանել Հայաստանի 7` Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեպար, Դովեղ, Բերքաբեր, Վազաշեն, Այգեպար, Չինարի և Արցախի Թալիշ սահմանամերձ համայնքների բնակիչներին: «Մինչ այժմ հանգանակել ենք 21 միլիոն դրամ և այդ միջոցներով գնել և բնակիչներին ենք բաժանել 8000 էներգախնայող լամպ»,- էկոԼուրին հայտնեց նախաձեռնության աջակից «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը: Նա նշեց, որ բազում ընտանիքներում էլեկտրաէներգիայի դիմաց վճարը նվազել է ամսական մինչև 4000 դրամ: 

Նախաձեռնությունը շարունակական է: Կազմակերպիչները մտադիր են էներգախնայող լամպեր բաժանել Հայաստանի 35 սահմանամերձ և Արցախի բոլոր համայնքներին:

«Լուսավոր Սահման» նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբեր ամսին: Նախաձեռնության նպատակն է սահմանամերձ համայնքներում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել բնակիչների հոգսերը՝ կրճատելով նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները: 

Նախաձեռնությունն իրականացվում է նվիրատվություններից, հանգանակություններից ստացված միջոցներով: «Ցանկացած մարդ կարող է աշխարհի ցանկացած վայրից մասնակցել հանգանակությանը նույնիսկ ամենափոքր գումարով: Հանգանակությանը մասնակցելու ձևերը ներկայացված են www.ledify.am կայքում»,- ասաց Հովհաննես Կարապետյանը: 

Մինչ այժմ նախաձեռնությանն աջակցել են՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Սահման» ՀԿ-ն, «Շտիգեն» ՍՊԸ-ն, ՀՀ կենտրոնական բանկը, «Բրեյնդ» ՍՊԸ-ն, «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ն, PAN.am-ը, «Իզի Փեյ» ՍՊԸ-ն, TelCell-ը, Օպերա Սուիթ հյուրանոցը, RenderForest-ը, MI PRODUCTION, Photo Atelier Marashlyan-ը, RepatArmenia-ն, Barev Today-ը, Cross Social-ը, Khachatryan Art Collection-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն, Վերկանագնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ-ն, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ն, «Սերունդ» ՀԿ-ն, Հայկ Հարությունյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Դանիել Քելեգյանը, Եվգենիա Էվոյանը, Վարուժան Ավետիքյանը, Արմինե Ավետիսյանը, Էլեոնորա Մկրտչյանը, Կոմիտաս Ստեփանյանը:
Նախաձեռնության հետ համագործակցում է լամպերի 3 մատակարար կազմակերպություն: Կազմակերպիչները հույս ունեն, որ մատակարարները կավելանան:

Please share:

562 տնային տնտեսության տրամադրվել է 2,810 լուսադիոդային լամպ

B24.am

«Լուսավոր Սահման» նախաձեռնության շրջանակներում սահմանամերձ Մոսեսգեղի լեդիֆիկացումից մեկ տարի անց: Անելով ամփոփիչ հաշվարկները, կարող ենք օրինակներով խոսել սպառված էլեկտրական էներգիայի ծավալների զգալի կրճատումների մասին: 2017թ. մայիսի ամսին 562 տնային տնտեսությունների տրամադրվել են 2810 բարձրորոակ 12W լուսադիոդային լամպ:

Փոխարինելով 60W շիկացման լամպերը գյուղի տնային տնտեսություններին տրամադրված 12W լուսադիոդային լամպերով ունենում ենք հետևյալ պատկերը՝

Ամսեկան էներգախնայոխություն՝ 940,370 ՀՀ դրամ:

Տարեկան էներգախնայոխություն՝ 11,284,440 ՀՀ դրամ:

100W-ը 12W–ով փոխարինելու դեպքում՝

Ամսեկան էներգախնայոխություն՝ 1,724,011 ՀՀ դրամ:

Տարեկան էներգախնայոխություն՝ 20,688,132 ՀՀ դրամ:

Please share:

«Լուսավոր սահման»-ը լուսավորել է ՀՀ և Արցախի 19 գյուղերի տները

norlur.am

«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության միջոցով 2016 թվականի նոյեմբերից մինչ այժմ էներգախնայող լամպերով են լուսավորվել ՀՀ և Արցախի տասնինը գյուղերի տներ, գնվել է 18 հազար 375 լուսադիոդային (LED) լամպ: Արդյունքում ծրագրին միացած ընտանիքները ամսական մինչև 4000 դրամ են խնայել: Այս մասին տեղեկացավ «Լուսավոր սահմանի» ֆեյսբուքյան էջից: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները: Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով: Օրերս լուսադիոդային լամպեր են բաժանվել նաև Տավուշի Պառավաքար համայնքում:

Please share:

«Լուսավոր սահմանը» այս անգամ այցելել է Պառավաքար

Փետրվարի 25ին Պառավաքար գյուղում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մի պահ կանգ առան:

«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունն էր այցելել սահմանապահ գյուղ` բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED)լամպեր տրամադրելու համար: Պառավաքար այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է գյուղի վարչական ղեկավարին և մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED)լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետև կամավորները բաժանվել են առանձին խմբերի և, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ և նաև դրանք փոխել տեղում:Կամավորական թիմին էին միացել Պառավաքարից սերող բազմաթիվ երիտասարդներ, որոնց մի մասն այժմ գյուղում չի ապրում: Այս այցը նրանց համար հայրենի գյուղը մեկ այլ անկյունից տեսնելու և մերձենալու հնարավորություն էր: Սահմանապահ պառավաքարցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիասպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին: Բոլոր պառավաքարցիները կարևորում էին «ԼուսավորՍահման» նախաձեռնության ոչ միայն ֆինանսական խնայողությանհնարավորություն ստեղծելու փաստը, այլև ոգևորված էին իրենց հանդեպ ուշադրությունից:«ԼուսավորՍահման»-ն մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին և արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասնինը գյուղերի տներ: Այս պահին գնվել է մոտ 18375 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակըՀայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդայինլամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձգյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով:
Banak.info

Please share:

«Լուսավոր սահման»-ը LED լուսավորում է ապահովել Պառավաքարում

Banks.am
«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը փետրվարի 25-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղ՝ բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար: 
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ կամավորները գյուղի յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել են 5-ական լամպ:

Պառավաքարցիները նշել են, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին: 

«Լուսավոր Սահման» նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին: 

Արդեն լուսավորել է ՀՀ եւ Արցախի 19 գյուղ: Ընդհանուր առմամբ, գնվել է 18375 լուսադիոդային (LED) լամպ, այդպիսով ընտանիքները խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ:

Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:

Please share:

Սահմանը լուսավոր է, մարդիկ` գոհ։ Միակ դժգոհը խանութպաններն են

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի խանութում արդեն մի քանի ամիս է շիկացման լամպեր չեն վաճառվում։ «Լուսավոր սահման» ծրագրի արդյունքում գյուղացիներին տրամադրված լուսադիոդային լամպերից (ԼԵԴ)  հետո նախորդների պահանջարկն այլևս չկա։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը պատմում է, որ նախկինում տարվա ընթացքում մի քանի անգամ ստիպված էին լինում նոր լամպեր գնել, ինչը լրացուցիչ ծախս էր սահմանամերձ գյուղի բնակիչների համար։

«Այդ լամպերը շուտ–շուտ փոխում էին։ 100 դրամով էին գնում, թե 200 դրամով, ասում էին` ոնց կլինի, դեռ խանութից տուն չհասցրած պոկվում են»,–ասում է գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Նրա հաշվարկով միայն լամպի պարբերական գնումերի վրա գյուղացիներն այսօր տարեկան մի քանի հազար դրամ են խնայում։

Իսկ լուսադիոդային լամպերը փոխելու կարիք գրեթե չի առաջանում։ Եթե նույնիսկ առաջանում է, դրանք ունեն 3 տարվա երաշխիք, և գյուղացուն անվճար են տրամադրվում։

Ինչ վերբերում է խնայված էլեկտրաէներգիային, գյուղացիների հաշվարկով լուսադիոդային լամպերի շնորհիվ իրենց ծախսը կիսով չափ նվազել է։

Ծրագրում ընդգրկված Վազաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանի հաշվարկով իրենց տան էլեկտրաէներգիայի ծախսը 2-3 անգամ նվազել է։

Գյուղապետի խոսքով, ծագրից միակ դժգոհողը գյուղի խանութի սեփականատերն է, որի խանութից արդեն մի քանի ամիս շիկացման լամպ գնող չկա։

«Ոչինչ, սեփականատերերը թող մի քիչ տնքտնքան, որ ժողովրդի համար լավ լինի»,– կատակում է Բադիրյանը։

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ–ի նոյեմբերին և արդեն իրականացվել Տավուշի մարզի 8 և Արցախի 2 սահմանամերձ գյուղերում` Թալիշում և Մատաղիսում։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի 5–ական լուսադիոդային լամպ է տրամադրվում` 3 տարի երաշխիքային ժամկետով։

«Լուսավոր սահման»–ի շնորհիվ սահմանամերձ գյուղերում սկսել են ավելի համարձակ լույս վառել, առանց ավելորդ խնայողության»,– նկատում է ծրագրին իրականացնող «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Եթե նախկինում մարդը կենտրոնացած էր խնայողության վրա, ասենք` մի սենյակում էին հավաքվում երեկոյան, որ խնայողություն անեն, հիմա հանգիստ լույս են վառում, երեխաները գնում են իրենց սենյակ դաս են անում, կինը խոհանոցում ճաշ է եփում, ամուսինը հյուրասենյակում հանգիստ հեռուստացույց է նայում»,– ասում է Շեկյանը։

Ծրագիրը, թեև իրականացվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ, բայց ոչ պետական միջոցներով։ Ծրագրի ֆինանսավորումը գոյանում է բացառապես նվիրատվությունների շնորհիվ։

Տավուշից հետո կլուսավորվեն նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերը, եթե ծրագրի հեղինակներին հաջողվի անհրաժեշտ ֆինանսներ հայթայթել։

«Լուսավոր սահման»  նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ.-ի նոյեմբերին: Մինչ օրս հանգանակվել է շուրջ 21,5 մլն դրամ, որով գնվել է մոտ 13 735 լամպ և բաժանվել 12 սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Please share: