Մեկնարկել է «Լուսավոր Սահման» ծրագրի հերթական փուլը

 «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրով նախատեսվում է մինչև 2019թ․ մայիս ևս մեկ փուլով իրականացնել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ խոցելի համայնքների լեդաֆիկացում:
Ծրագրի այս փուլն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  • 1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  • 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  • 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  • 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  • 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  • 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝

  • 27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ
  • Ավելի քան 5000 տնային տնտեսություններ
  • Ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր
  • 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն

2018թ․ տարեմուտին Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև “Ընտանիքը Ընտանիքին” բարեգործական, սոցիալական Ամանորյա միջոցառում։ 

Սահմանամերձ համայնքները ընտրված են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն Որոշման։

Սահմանափակ ընտանեկան եկամուտի պայմաններում, կոմունալ վճարումների կրճատումը հանգեցնում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը։ Ծրագրի տեսլականը ներառում է նաև հանրային իրազեկումը էներգախնայողության վերաբերյալ, որ կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը։

Please share: