• Ի՞նչ է լուսադիոդային (ԼԴ-LED) լամպը:

    Լուսադիոդային (ԼԴ-LED) լամպը կամ, այսպես կոչված, լուսադիոդային կիսահաղորդիչը, էլեկտրաէներգիայով սնուցվող լուսարձակող սարք է:

  • Որո՞նք են լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերի առավելությունները:

    Լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերը,

    • — միևնույն լուսարձակումը ստանալու համար սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա քան շիկացման և այլ տեսակի լամպերը,
    • — ծառայում են ավելի երկար,
    • — նպաստում են շրջակա միջավայրի պաշտպանությանը:
  • Որքանո՞վ են տնտեսապես ավելի արդյունավետ լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերը:

    Լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերը կարող են խնայել մինչև 90% էլեկտրաէներգիա սովորական շիկացման լամպերի համեմատ եւ մինչև 50%՝ լյումենեսցենտային լամպերի համեմատ:

  • Որքա՞ն է լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերի ծառայության ժամկետը:

    Պատշաճ կերպով նախագծված և արտադրված լուսադիոդային լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի: Այդ ժամկետի վրա կարող են ազդել էլեկտրաէներգիայի լարման ուժեղ տատանումները: «Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում ձեռք բերվող լամպերի նկատմամբ սահմանվող պահանջներն են՝ առնվազն 170-240Վ աշխատանքային լարման տիրույթը:

    Ի տարբերություն այլ լամպերի, լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերը արագ չեն փչանում, երկարաժամկետ կիրառության արդյունքում միայն լուսատվությունն է նվազում. նույնիսկ 30000 ժամ շահագործված լամպի պայծառությունը կազմում է բուն պայծառության ավելի քան 70% -ը:

Please share: