Սահմանապահ մովսեսցիներն ավելի քիչ էլեկտրաէներգիա կսպառեն

lratvakan.am

«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության կամավորները, Մովսես սահմանապահ համայնքում  տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել են 5-ական լամպ, նաև դրանք փոխել տեղում:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21 մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ:

Please share: