«Լուսավոր սահման»-ը LED լուսավորում է ապահովել Պառավաքարում

Banks.am
«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը փետրվարի 25-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղ՝ բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար: 
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ կամավորները գյուղի յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել են 5-ական լամպ:

Պառավաքարցիները նշել են, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին: 

«Լուսավոր Սահման» նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին: 

Արդեն լուսավորել է ՀՀ եւ Արցախի 19 գյուղ: Ընդհանուր առմամբ, գնվել է 18375 լուսադիոդային (LED) լամպ, այդպիսով ընտանիքները խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ:

Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:

Please share: