«Լուսավոր սահմանը» այս անգամ այցելել է Պառավաքար

Փետրվարի 25ին Պառավաքար գյուղում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մի պահ կանգ առան:

«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունն էր այցելել սահմանապահ գյուղ` բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED)լամպեր տրամադրելու համար: Պառավաքար այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է գյուղի վարչական ղեկավարին և մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED)լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետև կամավորները բաժանվել են առանձին խմբերի և, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ և նաև դրանք փոխել տեղում:Կամավորական թիմին էին միացել Պառավաքարից սերող բազմաթիվ երիտասարդներ, որոնց մի մասն այժմ գյուղում չի ապրում: Այս այցը նրանց համար հայրենի գյուղը մեկ այլ անկյունից տեսնելու և մերձենալու հնարավորություն էր: Սահմանապահ պառավաքարցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիասպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին: Բոլոր պառավաքարցիները կարևորում էին «ԼուսավորՍահման» նախաձեռնության ոչ միայն ֆինանսական խնայողությանհնարավորություն ստեղծելու փաստը, այլև ոգևորված էին իրենց հանդեպ ուշադրությունից:«ԼուսավորՍահման»-ն մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին և արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասնինը գյուղերի տներ: Այս պահին գնվել է մոտ 18375 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակըՀայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդայինլամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձգյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով:
Banak.info

Please share: