Էներգախնայողություն և Լուսավոր Սահման ծրագրի քննարկումներ
Մարտի 21-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ 7 մարզերի և Արցախի ներկայացուցիչներ. Շիրակի մարզ՝ Գյումրի, Կրաշեն, Լոռու մարզ՝ Վանաձոր, Ալավերդի, Սյունիքի մարզ՝ Կապան, Արագածոտնի մարզ՝ Թալին և Աշտարակ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիկ, Լճաշեն, Գավառ և այլն:
Բոլոր 30 մասնակիցներն էլ ակտիվ քաղաքացիներ են՝ սոցիալական ձեռնարկատերեր, ՀԿ ղեկավարներ, տարբեր ոլորտների դասընթացավարներ, փորձագետներ, հանրային կապերի մասնագետներ, գյուղատնտեսներ և այլն: Նրանք ամենօրյա աշխատանքով դրական փոփոխություններ են բերում իրենց համայք: Ի շնորհիվ մասնակիցների տարիքային, աշխարհագրական, փորձառությունների և հետաքրքրությունների բազմազանության քննարկումը ակտիվ էր՝ հագեցած կառուցողական մոտեցումներով ու համագործակցության առաջարկներով: «Երիտասարդությունն ուժ է» ՀԿ (Youth is Power NGO) համահիմնադիր ու Լուսավոր Սահման ծրագրի ղեկավար Նարինե Թեքնեջյանը ներկայացրեց Լուսավոր Սահման ծրագրի նպատակը, խնդիրները, գրանցած արդյունքները, առաջիկա ծրագրերը:
Ավելին՝ քննարկվեց էներգախնայողության կարևորությունը և լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունները: Նախանշվեցին հետագա համագործակցության եզրեր՝ մասնավորապես առաջարկներ եղան լեդաֆիկացում իրականացնել նաև այլ համայնքերում, որոնք սահմանամերձ չեն, սակայն խոցելի են տարբեր առումներով: Նարինեն առաջարկեց կարիքների գնահատում իրականացնել ու հստակ առաջարկներ ներկայացնել «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամին:
«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: