Էներգախնայողության դասընթաց ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում


«Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 17-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման — Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնում:
Դասընթացին ներկա էին տարբեր մասնագիտացվածությամբ երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև էներգետիկ մասնագետներ, որոնք ոլորտային գիտելիքներով և գործնական հմտություններով նպաստեցին դասընթացի արդյունավետությանը։

Մասնակիցները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Դասընթացի ընթացքում ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Չնայած ծայրահեղ զբաղվածությանը, երիտասարդները և մասնագետները պատրաստակամություն հայտնեցին մեկնել առաջիկա լեդաֆիկացման միջոցառմանը և նույնիսկ ֆինանսավորմամբ աջակցել ծրագրին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:

Please share: