Բարեգործական Ընթրիք «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ հիմնադրամ) «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակում հրավիրում է Ձեզ մասնակցելու բարեգործական ընթրիքի մարտի 24-ին ժամը 18:00 Մանե Ռեստորան — Ցուցասրահում:

Ընթրիքի ընթացքում ոչ պաշտոնական, անմիջական մթնոլորտում նախատեսվում է ունենալ նաև զրույց-քննարկում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումների և փոփոխությունների վերաբերյալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ պարոն Հայկ Հարությունյանի մասնակցությամբ:

Ընթրիքի ողջ հասույթն ուղվելու է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերի անվճար տրամադրման նպատակին: Մինչ օրս հանգանակվել է շուրջ 22 մլն ՀՀ դրամ, որի միջոցով 19 սահմանապահ գյուղերի ավելի քան 3671 ընտանիքներ ստացել են 18,000 LED լամպեր: Մոտ ապագայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ևս երեք սահմանամերձ գյուղերում կիրականացվի էներգաարդյունավետ LED լամպերի անվճար տրամադրում:

«Լուսավոր Սահման» ծրագրի միջոցով նաև նպատակ է հետապնդվում բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով էական տնտեսումների հնարավորության մասին:

Please share: